Վաշինգտոնը Կիեւին չի թելադրի, թե ինչպես պայմանավորվել Ռուսաստանի հետ. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN-ի եթերում խոսել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագրի մասին, որն առաջարկել է Չինաստանը։ Նա նշել է, որ չի կարող «կանխատեսել ապագան», բայց Վաշինգտոնը «չի թելադրի» Կիեւին, թե ինչպես կավարտվի այս հակամարտությունը։ Սալիվանի խոսքով՝ Պեկինի ծրագրում անհրաժեշտ է կանգ առնել առաջին կետի վրա՝ հարգել երկրների ինքնիշխանությունը։ Նա նաեւ նշել է, որ ուկրաինացիներն իրենք պետք է որոշումներ կայացնեն իրենց ճակատագրի վերաբերյալ։ Պեկինի ներկայացրած կարգավորման ծրագիրը բաղկացած է 12 կետից։ Փաստաթղթում, այդ թվում՝ հրադադարի եւ ռազմական գործողությունների մասին փաստաթղթում, Ուկրաինայում ճգնաժամի սրումից խուսափելու, ինչպես նաեւ ռուսական եւ ուկրաինական կողմերի միջեւ երկխոսության շուտափույթ վերսկսման կոչեր են պարունակվում։
Comments