Search

«Վանեցյանին և Միքայել Մինասյանին ջերմ բարևներ». Ավինյանը՝ Կորյուն Գրիգորյանին


«Երիտասարդ Դեմոկրատների Ազգային Լիգա» ՀԿ ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այցելել են այն սրճարան, որտեղ ճաշելիս են եղել ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Գրիգորյանն ու Մանթաշյանը մոտենալով նրանց՝ հարցրել են, թե ինչո՞ւ սոցիալական հեռավորություն չեն պահպանում․ «Մենք Ձեր առողջության համար ավելի շատ ենք անհանգստանում, քան՝ Դուք: Պարոն Բադասյան, Դուք ասել եք, որ ամենաապահով տեղն այժմ ՔԿՀ-ներն են, կարո՞ղ է Դուք էլ տեղափոխվեք ՔԿՀ»։

Տիգրան Ավինյանը կանչել է անվտանգության աշխատակիցներին.

«Արթուր Վանեցյանին և Միքայել Մինասյանին իմ կողմից ջերմ բարևներ»,- ասել է Ավինյանը:

Մանթաշյանը, դիմելով Բադասյանին, ասել է. «Ձեր կոռուպցիոներ հայրիկին կբարևեք»:



Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia