top of page

Վանեվան գյուղում այրվել է 150 հակ անասնակեր

  • Anews
  • Aug 27, 2022
  • 1 min read


ree

Օգոստոսի 26-ին, ժամը 22:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանեվան գյուղում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 27-ին, ժամը 00:17-ին, մարվել՝ 02:10-ին: Այրվել է մոտ 150 հակ անասնակեր։

 
 
 

Comments


bottom of page