Վաղը ՄԱԿ-ի ԱԽ կքննարկի Գազայում տիրող իրավիճակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 8-ին հանդիպում կունենա Գազայում տիրող իրավիճակի հարցով, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի կհանդիպի Գազայի հատվածում տիրող իրավիճակը քննարկելու համար»,- ասել է ՄԱԿ-ի աղբյուրը եւ նշել, որ Խորհրդի գումարման խնդրանքը ներկայացրել են ԱՄԷ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Իռլանդիան եւ Նորվեգիան։ Ավելի վաղ Ֆրանսիան, Չինաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները խնդրել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստ անցկացնել՝ կապված Գազայում ստեղծված իրավիճակի հետ։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ուրբաթ՝ օգոստոսի 5-ին, սկսել է «Արշալույս» գործողությունը եւ հարվածներ հասցրել Գազայում գտնվող պաղեստինյան «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման թիրախներին։ Ի պատասխան՝ ավելի քան 100 հրթիռ է արձակվել Գազայից։
Comments