top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Վաղը կհայտարարվի վարչապետի միասնական թեկնածուի անունը


Ընդդիմադիր 16 կուսակցությունները վաղը կներկայացնեն վարչապետի միասնական թեկնածուի անունը: Այս մասին այսօր կազմակերպված հանրահավաքի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա չցանկացավ բացել փակագծերը, բայց նշեց, որ ընդդիմության հետագա քայլերի ու անելիքների մասին ևս կհայտարարվի առաջիկա համազգային մեծ հանրահավաքի ժամանակ:

«Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց ուզում եմ, որ մեր ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք ինքը ներկայացրել է՝ կապված այն ապագա զարգացումների հետ, թե՛ ընդդիմադիր կուակցությունների սկսածն ավելի մեծ համազգային շարժման վերածելու, թե՛ միասնական թեկնածուի, թե նաև ճանապարհային քարտեզն ու նոր ձևավորվելիք անցումային կամ հակաճգնաժամային ծրագրերի հետ, նոր հայտարարություն կլինի և առաջիկա օրերին մեծ հանրահավաքի ընթացքում կներկայացվի»,- ասաց Մինասյանը:

Հիշեցնենք՝ ընդդիմության այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ վաղը՝ ժամը 18:00-ից, ապակենտրոնացված սկզբունքով կփակվեն Երևանի տարբեր փողոցներ՝ որպես անհնազանդության ակցիաներ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Իսկ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին արցախյան ռազմաճակատներում հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջով Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել։



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page