Search

Վահե Էնֆիաջյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին


ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

Ողջունելով դեսպանին՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերությունները, կարեւորել միջազգային հարթակներում միջխորհրդարանական եւ միջկուսակցական փոխգործակցության զարգացումը:

Քննարկվել են առաջիկայում Երեւանում տեղի ունենալիք Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի օրակարգին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը, մասնավորապես փոխշահավետ է համարվել առեւտրատնտեսական կապերի զարգացումը: 


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia