Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Վահե Էնֆիաջյանն ընդունել է Ավստրիայից ժամանած խորհրդարանական պատվիրակությանը


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 10-ին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան, այն կարեւորել է հայ-ավստրիական ավանդական բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը խթանելու առումով: Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ Հայաստան-Ավստրիա պատգամավորական բարեկամական խումբն իր հերթին պատրաստ է առաջիկայում առավել խորացված փոխգործակցություն ծավալելու:

ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո առանձնակի կարեւորվում է խորհրդարանական դիվանագիտության գործիքի կիրառումն արտաքին հարաբերություններում եւ ամենատարբեր ոլորտներում նոր ծրագրեր իրականացնելու հարցում:

Նշելով, որ սա Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի առաջին այցն է Հայաստան՝ Գուդրուն Քուգլերը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկկողմ կապերի խորացմանն ու զարգացմանը:

Վահե Էնֆիաջյանը երախտագիտություն է հայտնել պատվիրակության կազմում ընդգրկված խորհրդարանական Ռայնհոլդ Լոպատկային՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարության ընդունման գործում անձնական ներդրման եւ հայ ժողովրդի համար առանցքային նշանակության այդ հարցն ամենատարբեր հարթակներում բարձրաձայնելու համար:

Անդրադարձ է կատարվել փոխայցերի աշխուժացմանը եւ փոխգործակցությանն առավել գործնական բնույթ հաղորդելու անհրաժեշտությանը: