Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
- Anews
- Jan 15, 2023
- 1 min read

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 15-ից 17-ը աշխատանքային այցով կմեկնի Էստոնիայի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Այցի շրջանակներում Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետի և Ռիյգիկոգուի՝ խորհրդարանի խոսնակի հետ։ Հանրապետության նախագահը կայցելի նաև Տալինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia բրիֆինգ կենտրոն:







Comments