top of page
Search

Վախկոտ իշխանությունները ապացուցեցին՝ իրենց միակ հենարանը որն է. Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանավորելու որոշմանը. «Ավետիք Չալաբյանը կալանավորվեց 3 ամսով: Հոգևարքի մեջ գտնվող, վախկոտ իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ իրենց իշխանության միակ հենարանը մնացել է իրենց հնազանդ ծառայող իրավապահ համակարգը: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։ Ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 3-ին, դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Ավելիք Չալաբյանը կալանավորվեց 3 ամսով: Հիշեցնենք, որ նախորդ՝ օգոստոսի 1-ի նիստում, Չալաբյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որը մերժվեց։ Նշենք, որ Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։ Նա մայիսի 14-ին կալանավորվեց, ապա կալանքը երկարացվեց եւս 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։ Մեղադրական եզրակացության համաձայն. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:

0 comments

Comments


bottom of page