«Սևան» ազգային պարկի» Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք այցելուների մուտքի նոր կարգ է սահմանվել
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք այցելուների մուտքի նոր կարգ է սահմանվել: Այս մասին տեղեկանում ենք Շրջկա միջավայրի նախարարությունից: Այսուհետ գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավաելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։ Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավել քան 30 անձ։ Արգելոցի և արգելավայրի տարածքում ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է` . բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը. . սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջությունը. . ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը. . տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը. . ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 մ2 մակերեսով, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում, առավելագույնը` 3 հատ. . կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումը. . Նորաշենի արգելոցի և արգելավայրի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունները: ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ - մուտքը թռչունների ձվադրավայրեր (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների). - թռչունների ձվերի հավաքը. - թռչուններին անհանգստացնելը աղմուկով և այլ անհանգստություն առաջացնող գործունեությամբ (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն). - ճանաչողական զբոսաշրջության համար սահմանված երթուղիներից դուրս գտնվելը. - տարածքի աղտոտումը կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով. - խարույկ վառելը և այլ հրդեհածին գործունեությունը. - արգելոցի սահմանային սյուների, տեղեկատվական նշանների, ցանկապատների և ցուցանակների վնասումը: Արգելոցի և արգելավայրի ջրային տարածքում ԱՐԳԵԼՎՈՒՄ Է` - ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն. - ձկնորսությունը, որսորդությունը, խեցգետնի և ջրային այլ կենդանիների որսը. - շարժիչավոր ջրային տրանսպորտային միջոցների մուտքը արգելոցի ջրային տարածք` ափից մինչև 300 մ հեռավորությամբ, բացառությամբ արգելոցի կամ արգելավայրի պահպանության համար անհրաժեշտ դեպքերի. - ջրային տարածքի աղտոտումը։ ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր այցելուի մուտքը սահմանել 1500 ՀՀ դրամ, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 3000 ՀՀ դրամ: Գումարը կարող եք վճարել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին՝ 900018002890 կամ վճարել անցակետում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակցին և ստանալ ՀԴՄ կտրոն: Այցելությունների արդյունքում գոյացած գումարներն ուղղվելու են արգելոցի և արգելավայրի պահպանությանը։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 0261 2 40 44 հեռախոսահամարով։
Comments