top of page

Սևանա լճի մակարդակն իջել է. այն նախորդ տարվա համեմատ 13 սմ-ով ցածր է

  • Anews
  • Oct 31, 2022
  • 1 min read

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ հոկտեմբերի 24-30-ը։ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.38մ (30.10.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 5 սմ-ով։ Հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը հունիսի 3-ից հոկտեմբերի 30-ը ներառյալ կազմել է 165.063 մլն.մ³: Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.522 մլն.մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ը ներառյալ՝ 157.553 մլն.մ³:

 
 
 

Comments


bottom of page