Search

Սփյուռքում դասավանդող հայ ուսուցիչները ծանոթացել են «Էդիթ Պրինտ»-ի նորարական ծրագրերին


Սփյուռքի տարբեր կրթօջախներից Հայաստան ժամանած հայ ուսուցիչներն այցելել են «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, ծանոթացելհրատարակչության գործունեությանն ու դասավանդման նորարար նախաձեռնություններին: Ուսուցիչներին հրատարակչությունում ողջունեց «ԷդիթՊրինտ»-ի հիմնադիր նախագահ Մկրտիչ Կարապետյանը, ով նրանց ներկայացրեց հրատարակչության պատմությունը, տեղեկացրեց, որ 26-ամյապատմություն ունեցող «Էդիթ Պրինտ»-ը տարեկան 200-300 անուն գիրք է լույսընծայում: Նա առանձնահատուկ շեշտեց, որ հրատարակչությունը սերտ համագործակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:

Ուսումնական դասագրքերի հեղինակ Լիլիթ Տեր-Գրիգորյանը սփյուռքի ուսուցիչներին ներկայացրեց այն բոլոր նորարարական ձեռնարկները, որոնց միջոցով հնարավոր է առավել արդյունավետ դարձնել ուսումնական գործընթացը, ավելի հետաքրքիր ու ինտերակտիվ դարձնելով այն աշակերտների համար: Մասնավորապես՝ ներկայացվեցին ինտերակտիվ, զարգացնող, տրամաբանական խաղերն ու ծրագրերը, որոնք նորագույն տեխնոլոգիաների միջոցով հեշտացնում են հայոց լեզվի ուսուցումը:

Հանդիպման ընթացքում ուսուցիչները հարցեր ուղղեցին հրատարակչության ներկայացուցիչներին, ինչպես նաև առանձնահատուկ շեշտեցին նմանատիպ ուսումնաօժանդակ գործիքների կարևորությունը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia