Search

Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ՀՅԴ


Նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո բողոքի ալիք է բարձրացել նաեւ Հայկական Սփյուռքի տարբեր համայնքներում։ Շուրջ երկու տասնյակից ավելի կազմակերպություններ եւ կառույցներ, մասնավորապես, տարբեր երկրներում գործող Հ․Յ․Դաշնակցության մարմինները, օժանդակ եւ գործընկեր կառույցները հանդես են եկել հայտարարություններով եւ ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը։ Նշված կազմակերպությունները ստեղծված իրավիճակի, ստորագրված փաստաթղթով նախատեսված հակազգային եւ հակապետական դրույթների, ներազգային անհամերաշխության եւ ընդդիմության նկատմամբ կիրառվող բռնարարքների պատասխանատու են համարում ՀՀ վարչապետին ու նրա թիմին։ Որպես ելք՝ նշված կառույցներն իրենց համերաշխությունն են հայտնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնին եւ գործընկեր 16 կուսակցություններին՝ իրենց բողոքի գործողությունների եւ առաջադրած ճանապարհային քարտեզի իրագործման հարցերում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հրաժարականի պահանջով, մասնավորապես, հանդես են եկել Սփյուռքի հետեւյալ կազմակերպություններն ու կառույցները՝

1. Քուվեյթի Ազգային կառույցներ

2. ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե

3. Լիբանանի Օգնության Խաչի Շրջանային Վարչություն

4. ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչություն

5. ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն եւ Լիբանանի Երիտասարդական Միություն

6. Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միության Կենտրոնական Վարչություն

7. ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե

8. ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի Շրջան, Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ

9. ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնթրեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն

10. ՀՅԴ Հյուսիսային եւ Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեներ

11. ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտե

12. Սիրիայի Հայ Դատի հանձնախումբ

13. ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե

14. ԱՄՆ Արեւելյան Շրջանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե

15. ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ

Պետական ու ազգային այս դեֆոլտը ես չեմ կարող մարսել ու իմ պայքարից հետ չեմ կանգնելու. Մինասյան

2021 թ. անվտանգության ինդեքսը` ըստ երկրների . Հայաստանը զբաղեցրել է 11-րդ տեղը

Այս պայքարում մենք պարտվելու իրավունք չունենք. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Առաջարկում եմ այս հարցերը հնչեցնել հայկական պետականության քարտեզին նայելիս. Հոխիկյան

Զախարովան մեկնաբանել է Նավալնիի վերաբերյալ Գերմանիայի պատասխանը

ՀԴԲ-ն հետաքննում է Կապիտոլիումի մոտ անկարգությունների գործում այլ կառավարությունների մասնակցությունը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: