Search

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր



Առողջապաhության նախարար Արսեն Թորոսյանը և բարերար Վարտան Սիրմակեսը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի շրջանակում Վարտան Սիրմակեսը բարեգործական ծրագրերի միջոցով նպաստելու է Հայաստանի առողջապահության կարիքները հոգալուն` ընդհուպ տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը: Հիմնադրամի միջոցներով օգոստոսին մեկնարկում են Գյումրիի «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան կառուցման նախապատրաստական աշխատանքները: Հանդիպմանը ներկայացվել է ծննդատան հատակագծի նախնական տարբերակը: Կողմերը քննարկել են նախագիծը և հետագա անելիքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առողջապահության նախարարությունն աջակցելու է ծննդատան համար համապատասխան տարածք տրամադրելու գործընթացին, հետագայում այն լիովին կներառվի Հայաստանի առողջապահության համակարգում: «Կարևոր բան կփոխվի Գյումրիում ու Շիրակի մարզում` հավաքելով բոլոր ծառայությունները մի տեղ: Գյումրու մանկական ծառայությունը շատ լավ է գործել երկար ժամանակ` երկրաշարժից հետո Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում, բայց ծննդօգնության մասով զարգանալու տեղ շատ կա: Վստահ եմ, որ մենք ունենալու ենք ծնելիության աճ, քանի որ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ»,- ասել է Արսեն Թորոսյանը: Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հայազգի գործարար Ռեմի Մակինաճյանի հետ խոսել են Հայաստանում ուռուցքներից մահացության բարձր ցուցանիշի մասին: Գործարարը ցանկություն է հայտնել Գուստավ Ռուսիի անվամբ ուռուցքաբանության կենտրոն ստեղծել Հայաստանում, որը տարածաշրջանային նշանակություն կունենա: Ողջունելով գաղափարը` Արսեն Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախաձեռնությանը:

Ռուս զինվորականները մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկներ

Մենք միշտ կլինենք ձեր կողքին, դուք մենակ չեք լինի. Յուրի Ջորկայեֆ

Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով 4 ադրբեջանցի է զոհվել

«Երբ մեկը մի կարծիք է հայտնում, Սովետաշենի հաչող շների պես հարձակվում են վրան». Վարդան Պետրոսյան

Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացնում Նյու Յորքում՝ բողոքելով մշակութային ցեղասպանության դեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները ցանկություն են հայտնել` բանակցությունները շարունակել ԵԱՀԿ ՄԽ խմբում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: