Search

Ստորագրվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության 2020թ. ծրագիրը

Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2020թ. ծրագիրը: Համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները միտված են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման նախաձեռնությունների խթանմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019- 2021թթ. ազգային ծրագրի իրականացման հարցում ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակմանը: ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ամենամյա ծրագրերը ստորագրվում են 2014 թվականից և թիրախավորում են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման հիմնահարցերը:

Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը և Արցախում կարևորագույն դրոշի ուշադրության բացակայությունը

Ընթանում է Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1277 նոր դեպք. մահացել է 37 մարդ

Անվճար հեռավար բուժօգնություն տրամադրելու պատճառով ազատվել եմ աշխատանքից. Լամարա Մանուկյան

2018 թվականին ժողովուրդը հավատաց, թե Նիկոլը բարձրացրել է ինքնիշխանության դրոշը. Մինասյան

Եղանակը Հայաստանում

Արցախի հյուսիսը հսկող քաջերը. ֆոտոշարք

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: