top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ստեփանակերտում հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ․ ԱԻՊԾ


Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վայրագությունը շարունակվում է։

Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո:

Նշենք, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է:      Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ:

Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանել են քաղաքացիների դիերը։

Պայթյունից մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

0 comments

ความคิดเห็น


bottom of page