top of page

Ստեփանակերտում բացվել է ջութակահար Բորիս Բաբայանի արձանը

  • Anews
  • Oct 12, 2022
  • 1 min read

Ստեփանակերտի հուշահամալիրում բացվել է ջութակահար Բորիս Բաբայանի բրոնզաձույլ արձանը։ Անվանի ջութակահարի արձանի տեղադրման վայրը պատահական չի ընտրվել. արցախցիները Բորիս Բաբայանին իր ջութակի հետ սովոր էինք տեսնել հենց Ստեփանակերտի հուշահամալիրում: ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսայանը հայտնում է, որ գաղափարը Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին էր: Հենց նրա մտահղացմամբ ու աջակցությամբ էլ ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանը հանձն է առել արձանի ստեղծումը: Արձանի բացման որոշումը կայացվել է նրա մահից՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ից հետո: Բացման միջոցառմանը ելույթներ են ունեցել ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը, Կոմիտասի «Հո՛վ արեք, սարե՜ր ջան» ստեղծագործությունը նվագել է ջութակահար Ալինա Սեյրանյանը: Ընտանիքի ու հարազատների անունից Կարեն Սարգսյանին ու քանդակագործին երախտիքի խոսք է հղել Բ.Բաբայանի թոռը՝ Արսեն Բաբայանը: Բորիս Բաբայանի քանդակի բացումը կատարել են Կարեն Սարգսյանն ու Արսեն Բաբայանը, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել արձանի պատվանդանին:

 
 
 

Comentários


bottom of page