Ստեփանակերտի բնակչության համար գազամատարակարարումը կվերականգնվի, շրջաններում՝ կդադարեցվի
- Anews
- Jan 26, 2023
- 1 min read

Այսօր՝ ժամը 15-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից: «Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել: Խնդրում ենք լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Comments