Ստամբուլի հայկական կաթոլիկ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահը հայտարարություն է արել
- Anews
- Jan 25, 2023
- 1 min read

Ստամբուլի հայկական կաթոլիկ Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Դանիել Ասուպը շնորհակալություն է հայտնել բոլորին՝ եկեղեցու կացարանում բռնկված հրդեհից հետո ցուցաբերած աջակցության եւ համերաշխության համար։
Թուրքական Anadolu–ի հետ զրույցում Դանիել Ասուպը հայտնել է, որ պետական գրեթե բոլոր մարմիններից իրեն զանգահարել են, հետաքրքրվել խնդրով եւ իրենց աջակցությունը հայտնել հրդեհի առաջացրած հետեւանքների վերացման հարցում։ Նա բոլորին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության եւ համերաշխության համար։
Դանիել Ասուպը շեշտել է, որ հրդեհի բռնկման հետ կապված հետաքննություն է սկսվել, եւ ավելի ուշ պատրիարքը հանդես կգա ծավալուն հայտարարությունով։
Նշենք, որ հունվարի 23–ի երեկոյան Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հայկական կաթոլիկ Սուրբ Փրկիչ եկեղեցու կացարանային մասում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով մահացել են 75–ամյա տղամարդ եւ 78–ամյա մի կին։
Comments