Search

Ստախոսությա՞ն, թե՞ անգրագիտության անատոմիա. Անդրանիկ Թևանյան


«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստախոսությա՞ն, թե՞ անգրագիտության անատոմիա.      «2016 թվականի համեմատ 2018-2019թթ․ արտագաղթի միտումները նվազել են մոտավորապես 90 տոկոսով»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ առաջացնելով անգամ կողքը նստած Աննա Հակոբյանի զարմանքը։

Թե ինչ նկատի ունի պաշտպանյալը «արտագաղթի միտումների նվազեցում», այն էլ՝ 90–տոկոսանոց նվազեցում ասելով, միայն իրեն է հայտնի։

Պաշտոնական վիճակագրությունից այլ բան է հայտնի։

2016թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ բնակչության թվաքանակը կազմել է 2․939․900։

2017-ի նույն ժամանակահատվածում՝ ՝ 2․979․600։

2018-ի՝ 2․969․200։

2019-ի՝ 2․957․500։

Այս թվերը համադրելով՝ տեսնում ենք, որ Փաշինյանը կա՛մ ստում է, կա՛մ տոկոս հաշվել չգիտի։ Չի բացառվում, որ գործ ունենք միաժամանակ երկու տարբերակի հետ»:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia