Search

Սպիտակ քաղաքի տներից մեկի բակում այրվել է մոտ 1 տոննա անասնակեր․ ԱԻՆ


Մարտի 12-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 16։56-ին։ Ամբողջությամբ այրվել է տան բակում կուտակած մոտ 1 տոննա անասնակեր։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia