Սպիտակ տանը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի եղբոր՝ Ռոբերտի հրաժեշտի արարողությունը. տեսանյութ
Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր եղբոր՝ Ռոբերտի հրաժեշտի արարողությունը։ Գրում է Fox News-ը։ «Ռոբերտ, սիրում եմ քեզ։ Հանգչի՛ր խաղաղությամբ», - հրաժեշտի արարողությունից հետո Twitter-ի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը։ Նշվում է, որ Ռոբերտ Թրամփի հրաժեշտի արարողության ժամանակ ներկա են եղել նախագահը, առաջին տիկինը, ինչպես նաև ընտանիքի անդամները:
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահի կրտսեր եղբորը ծանր վիճակում տեղափոխել են Նյու Յորքի հիվանդանոց։ Հաջորդ օրը Թրամփը հայտնեց եղբոր մահվան մասին։
Ռոբերտ Թրամփը 72 տարեկան էր։ ԱՄՆ առաջնորդի խոսքով ՝ Ռոբերտը ոչ միայն իր եղբայրն էր, այլև լավագույն ընկերը, որի հիշատակը հավերժ կմնա իր սրտում:
Comments