top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սպասվում է անձրև և ամպրոպ


Հանրապետության տարածքում`հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերն առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +20 +22 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +13 +18, Կոտայքի լեռներում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +13+16, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13 +15, ցերեկը՝ +16 +19, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7 +11, ցերեկը՝ +14 +19, Լոռիում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +12 +16, Տավուշում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +15 +19, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +12 +17, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +16 +20, Արարատում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +18 +23, Արմավիր՝ գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +17+22, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +19 +20, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +18 +23, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +24 +29, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +19 +24, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +22 +27։

0 comments

Comentários


bottom of page