top of page
Search

Սպասվում են տեղումներ. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, 24-ին սպասվում է քամու ուժգնացում`15-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +14+16։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -1 + 4, ցերեկը՝ + 7+ 12, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 8 + 11, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+13, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 8 + 12, Լոռիում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 10 + 14, Տավուշում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 13 + 18, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1 + 1, ցերեկը՝ + 6 + 10, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+15, Արարատում՝ գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ + 14 + 17, Արմավիրում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ +14 +16, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ + 7 + 10, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 16 + 18, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ +15 + 20, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+16, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 15 + 20։

0 comments

Comments


bottom of page