«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բուժումը շարունակում է 13 տուժած. ԱՆ
- Anews
- Aug 15, 2022
- 1 min read

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը: «Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է: Ունենք 6 մահ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ նախօրեին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա 6 զոհ։ Զոհերի անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։ Վերջին տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով որոնվում է 15 քաղաքացի։
Comments