«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհված 14 քաղաքացիների անունները հայտնի են․ ԱԻՆ
Այս պահին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը 16 է։ Նրանցից 14-ի ինքնությունը պարզվել է, 8 մարդ անհետ կորած է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Ղամբարյանը։
«Զոհերի թվում կա մեկ անչափահաս։ Երկու անհետ կորածները օտարերկրացիներ են։ Փլատակների տակ կենդանի մնացած մարդկանց գտնելու հավանականությունը նվազում է»,-ասաց նա։
Պաշտոնյան հայտնեց, որ շենքի տեղում, որը դեռ կանգուն է, պարբերաբար սառեցման աշխատանքներ են իրականացվում, պայթյունի վտանգ չկա։
«Հիմա տեսողական մոնիթորինգի հատուկ տեխնիկայով փորձում ենք պարզել, թե ինչ կա շենքի ներսում։ Ծանր տեխնիկան չի թափանցում այնտեղ, որտեղ մարդիկ կարող են լինել։ Այն այժմ դուրս է բերում է բեկորները: Դժվար է ասել՝ որքան կտեւեն աշխատանքները, բայց դրանք ինտենսիվ են։ Տեմպը արագ է»,-ասաց Ղամբարյանը։
Comments