top of page

«Սուրմալուին» հարող տարածքից կատարվել են ջրի նմուշառումներ. ինչ է պարզվել հետազոտություններից

  • Aug 19, 2022
  • 1 min read



Կենտրոն վարչական շրջանի՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնին հարող տարածքից, օգոստոսի 17-ից, ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով:

Ինչպես տեղեկացանք հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից, այս պահի դրությամբ հետազոտված նմուշների ցուցանիշների (մանրէաբանական, սանիտարաքիմիական, մնացորդային քլոր), Հայաստանի Հանրապետությունում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Միաժամանակ հարկ է նշել, որ ամենօրյա մշտադիտարկումները շարունակվում են:

 
 
 

Comments


bottom of page