Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ
Փետրվարի 21-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Քննարկվել են ՀՀ և ԱՄէ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները: Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄԷ պաշտպանության պետնախարարին հրավիրել է Հայաստանի Հանրապետություն:
Commentaires