Սուրբ Հովհաննես Կարապետի ծննդյան տոնին պատարագ կմատուցվի Արցախի թեմի եկեղեցիներում
- Anews
- Jan 11, 2023
- 1 min read

Սուրբ Հովհաննես Կարապետի ծննդյան տոնին պատարագ կմատուցվի Արցախի թեմի եկեղեցիներում: Այս մասին տեղեկացնում է Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու Արցախի թեմը:«Սիրելի քույրեր և եղբայրներՍ.թ. հունվարի 14-ին Հայոց Եկեղեցին տոնում է Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը: Այդ կապակցությամբ տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի սրբի անունը կրող Արցախի թեմի եկեղեցիներում՝ Գանձասարի վանքում, քաղաք Մարտակերտում և Նորշեն գյուղում: Այդ օրը համարվում է նաև գ. Նորշենի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու ուխտի օր:Պատարագի սկիզբը՝ ժամը 11:00-ին»:
Comments