«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան և ծննդատունը կսպասարկեն Արցախից տեղափոխվածներին
- Anews
- Sep 30, 2020
- 1 min read

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները ամբուլատոր բժշկական օգնության և ծննդօգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և ծննդատուն, որտեղ անվճար կսպասարկվեն և կօգտվեն ծառայություններից: Պոլիկլինիկայի հասցեն է` Գյուրջյան 8: Մանկական բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 63-58-21 հեռախոսահամարով: Մեծահասակների բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 64-59-20 հեռախոսահամարով: Շուրջօրյա գործող հեռախոսահամարներ` 011 890303 կամ 8903: Պոլիկլինիկան աշխատում է ամեն օր, ժամը 9։00-ից մինչև 18։00-ը` բացի շաբաթ-կիրակիից: Հանգստյան և ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկան աշխատում է 10:00-ից մինչև 16:00-ը: Գինեկոլոգիական և ծննդօգնությանն առնչվող հարցերով կարող եք դիմել ծննդատուն. հասցեն` Գյուրջյան 6, հեռախոս` 011 60 00 01:
Comments