top of page

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կբացվի գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման կենտրոն

  • Anews
  • Feb 4, 2023
  • 1 min read

Փետրվարի 6-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բացվելու է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման կենտրոնը:

Ախտորոշումից մինչև բուժում ու վիրահատություն, վերականգնողական փուլից մինչև երկրորդային կաթվածի կանխարգելում` միջազգային չափորոշինչներին համապատասխան բուժծառայությունը կենտրոնում մատուցվելու է ամբողջովին անվճար:

Գերժամանակակից տեխնիկայով զինված կենտրոնում աշխատելու են արտասահմանյան առաջատար կլինիկաներում վերապատրաստում անցած մասնագետները:

 
 
 

Comments


bottom of page