Search

Սումգայիթյան ոճրագործության կազմակերպիչներն անցյալ տարի հանձն առան նոր հայասպան գործունեություն


Սումգայիթյան ոճրագործության կազմակերպիչներն իրենց անփոփոխ ձեռագրին հավատարիմ, անցյալ տարի՝ Արցախյան երկրորդ պատերազմում, հանձն առան նոր հայասպան գործունեություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը։

1988թ․ փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անմարդկային դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։ Թշնամի պետության ցեղասպան գործունեությունը 1915 թվականի Մեծ Եղեռնից հետո իր շարունակությունը ունեցավ 20-րդ դարի վերջին, երբ սկիզբ էր դրվել Արցախի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության վերականգման գործընթացին։ Սումգայիթյան ոճրագործության կազմակերպիչներն իրենց անփոփոխ ձեռագրին հավատարիմ, անցյալ տարի՝ Արցախյան երկրորդ պատերազմում, հանձն առան նոր հայասպան գործունեություն։ Զոհվեցին խաղաղ բնակիչներ, հայրենապաշտպաններ․․․ Արդյունքում՝ ունեցանք Արցախի մեծ մասի կորուստ, բզկտված ու թուլացած Մայր Հայաստան։

Սիրելի՛ հայրենակիցներ, միայն հայ ժողովրդի միաբանումն ու միասնականությունը կարող է դիմագրավել մեզ սպասվող նոր սումգայիթյան ոճրագործություններին։

Աստված զորավիգ մեր ազգին»։

Իր որևէ հայտարարություն մեզ համար հիմք չէ. Իշխան Սաղաթելյան

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետերի հետ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի բեմականացման փորձին

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Ռուսաստանում Նավալնուն սատարելու ցույցեր են անցկացվում

Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է․ Արտակ Թովմասյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: