top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Սորոսականների» վրա խաղադրույք կատարելը տանում է ինքնաոչնչացման. Քոչարյան


Պետության նախկին ղեկավարը նշեց, որ Հայաստանի համար, որի հարևան երկրները չեն կիսում նեոգլոբալիստական ​​արժեքները, «սորոսականների» վրա խաղադրույք կատարելը տանում է ինքնաոչնչացման: Այս մասին հինգշաբթի՝ մարտի 4-ին, ռուսական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝

«Մենք պետք է դրան հակազդենք»,- կարծում է նա:

Այն ռեպլիկին, թե Հայաստանում Սորոսի հիմնադրամը բացվել է իր նախագահության շրջանում, Քոչարյանը հավելեց, որ այդ մասին նույնիսկ չգիտեր:

«Եղել է ինչ-որ հասարակական կազմակերպություն, եւ այն այդ ժամանակ ոչ մի լուրջ ազդեցություն չի գործել ներքին գործընթացների վրա: Բայց հետո նրանք լրջորեն ուժեղացան՝ ստանալով տպավորիչ ֆինանսական աջակցություն»,- արձանագրեց Քոչարյանը:

Նա վստահ է, որ սորոսական արժեքները հակասում են այն դերին, որը Հայաստանը խաղում է տարածաշրջանում:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page