top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սոչիում հորդառատ անձրեւների պատճառով գետն ափերից դուրս է եկել



Սոչիի Արեւելյան Դագոմիս գետը դուրս է եկել ափերից, ծով է քշվել մեկ ավտոմեքենա, տուժածներ չկան, տեղեկացրել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։ Ավելի վաղ Սոչիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ծովափնյա քաղաքում մինչեւ հուլիսի 11-ը կանխատեսվում են ուժեղ անձրեւներ, վայրկյանում 22 մետր արագությամբ քամի, պտտահողմ ծովի վրա։ «Սոչի. ափերից դուրս է եկել Արեւելյան Դագոմիս գետը, ջուրը քշել է մի մարդատար ավտոմեքենա, տուժածներ չկան»,- նշվել է հաղորդագրությունում։

0 comments

Comentários


bottom of page