Search

Սոթքի հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին


Հայաստանի ամենախոշոր ոսկու` Սոթքի հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին: Այս պահին այնտեղ սահմանի գծման աշխատանքներ են ընթանում: Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղում ներկա են ՊՆ ներկայացուցիչները, իսկ ինքը կամ համայնքապետարանի որևէ ներկայացուցիչ չի մասնակցում սահմանազատման գործընթացին: Ավելին, իր նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում Երևան հարցաքննության էր հրավիրվել, և մանրամասներին տեղյակ չէ: «Սահմանն են ֆիքսում, արդեն դիրքավորվում են` մերոնք մեր կողմից, իրենք` իրենց կողմից: Հանքավայրի էդ մասից սահմանն է գծվում, չգիտեմ ինչքանն է մեզ մնում, ինչքանը` իրենց»,- ասաց համայնքապետը: Սոթքի հանքավայրը շահագործող ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանն ասաց, որ ընկերությունն այս պահին որևէ մեկնաբանություն չի տալիս կատարվող գործողությունների շուրջ: Սոթքի բնակիչ, հանքավայրում աշխատող մեր աղբյուրը հայտնեց, որ հանքավայրի մի մասը, ըստ նոր սահմանի, կմնա ադրբեջանական կողմին, սակայն, թե որքան է կազմում դա, դեռ հստակ չէ:

Համայնքապետը նույնպես խուսափեց տարածքի մասին հստակ թիվ նշել: Ասաց, որ աշխատակիցների շրջափակման լուրերը չեն համապատասխանում իրականությանը, աշխատանքները խաղաղ պայմաններում են իրականացվում:

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, հիշեցնենք, շահագործում է Հայաստանի ամենամեծ ոսկու հանքավայրը: Ընկերությունը ռուս սեփականատերերի ձեռքում Է: Խոշոր բաժնետերը մեծահարուստ Ռոման Տրոցենկոն է, ով այս տարվա հուլիսից դարձել է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի շուրջ 96 տոկոս բաժնեմասի սեփականատերը։




Ընթացակարգը հետևյալն է՝ տալ հրաժարական, որից հետո երկու անգամ չի ընտրվում վարչապետը և խորհրդարանը

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Մեկ շաբաթում գրանցվել է 164 արտակարգ դեպք. արձանագրվել է 11 մահ․ ԱԻՆ

Նման գործողությունները շրջակա միջավայրին անուղղելի վնաս հասցրեցին. Ռոմանոս Պետրոսյան

Թողարկվել է 2 հուշադրամ՝ Առնո Բաբաջանյանի 100-ամյակի և Գրիգոր Տաթևացու ծննդյան 675-ամյակի առթիվ

Հայկական Վերանվաճումն անխուսափելի անհրաժեշտություն է աշխարհաքաղաքական ավելի լայն կտրվածքով

Ընթանում են ԱԺ հերթական նիստերը. Օրակարգում 46 հարց է ընդգրկված . ՈՒՂԻՂ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: