top of page

Սյունիքի մարզպետն այցելել է Բերձորից ու Աղավնոյից տեղափոխված քաղաքացիներին

  • Anews
  • Sep 1, 2022
  • 1 min read


Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված բնակիչների տներ շրջայցին միացել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Մարզպետարանից հայտնում են, որ նա այցելել է Քարահունջում հաստատված ընտանիքներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել կեցության պայմաններով ու լսել խնդիրների մասին։ Մարզպետարանի աշխատակիցներն սկսել են արձագանքել մինչ այս գրանցած խնդիրներին․ Գորիս է հասցվել անհրաժեշտ կենցաղային տեխնիկա ու ըստ անհրաժեշտության հատկացվել ընտանիքներին։ «Գործընթացը կշարունակվի»,-հայտնում են մարզպետարանից։

 
 
 

Comments


bottom of page