top of page

Սկզբունքային համաձայնություն կա Իրանին ներգրավելու Թուրքիայի եւ Սիրիայի հետ շփումներին․ Լավրով

  • Anews
  • Jan 31, 2023
  • 1 min read


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Իրանին ներգրավել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ եռակողմ շփումներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը սատարում է Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայի շահագրգռվածությունը եւ աշխատանքն այս ուղղությամբ կզարգացնի։ «Բնականաբար, այժմ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ աշխատանքներում Իրանին ներգրավելու վերաբերյալ»,- Եգիպտոսի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախարարը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան մտնում են «Աստանայի» եռյակի մեջ, որը զբաղվում է Սիրիայում ճգնաժամի կարգավորմամբ։ «Ուստի ես տրամաբանական եմ համարում, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա շփումներին ներգրավվեն Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանը։ Ինչ վերաբերում է ժամկետներին եւ մասնակցության կոնկրետ ձեւաչափերին՝ զինվորականների, թե դիվանագետների մակարդակիով, դա դեռ քննարկվում է»,- հավելել է նախարարը։

 
 
 

Comments


bottom of page