top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սլովենիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է

Սկսվել է Սլովենիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են նախկին արտգործնախարար Անժե Լոգարը եւ փաստաբան ու քաղաքացիական ակտիվիստ Նատաշա Պիրց Մուսարը, հայտնել է երկրի Պետական ​​ընտրական հանձնաժողովը։ Քվեարկությունը կտեւի տեղական ժամանակով ժամը 7-ից 19-ը՝ մոտ 3 հազար ընտրատեղամասում: Քվեարկելու իրավունք ունի մոտ 1,7 մլն քաղաքացի։ Ընտրատեղամասերը բացվել են ժամանակին, առանց միջադեպերի։ «Մասնակցության մասին առաջին տվյալները կհրապարակվեն ժամը 12-ին՝ ժամը 11-ի տվյալներով։ Երկրորդ անգամ տվյալները կհրապարակվեն ժամը 17-ին՝ ժամը 16-ի տվյալներով։ Քվեարկության առաջին նախնական արդյունքները հայտնի կլինեն ժամը 19 անց 30-ից հետո»,- հայտնել են Սլովենիայի ընտրական հանձնաժողովից։ Քվեարկության առաջին փուլում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին, Լոգարը ստացել է ձայների 33,9%-ը։ Սլովենիայի դեմոկրատական ​​կուսակցության (SDS) թեկնածու, նախկին վարչապետ Յանեշ Յանշան, ով 2020-ից 2022 թվականներին եղել է Սլովենիայի արտաքին գործերի նախարարը, աչքի է ընկել հակառուսական հռետորաբանությամբ, ռուս դիվանագետներին արտաքսելու եւ հավատարմագրումը չեղարկելու որոշմամբ եւ Ուկրաինային նյութական օգնություն եւ զենք ուղարկելով։ Անկախ թեկնածու Նատաշա Պիրք Մուսարը, որին աջակցում են ձախ ընտրողները եւ իշխող «Ազատության շարժման» կողմնակիցները, հավաքել է ձայների 26,8 տոկոսը։ Առաջին փուլում մասնակցությունը կազմել է 51%-ից մի փոքր ավելի:

0 comments

Commentaires


bottom of page