top of page
Search

Սի Ծինփինը ցավակցություն է հայտնել Ճապոնիայի նախկին վարչապետի մահվան կապակցությամբ


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շաբաթ օրը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մահվան կապակցությամբ, հայտնում է Xinhua-ն։ ՉԺՀ-ի ղեկավարը Չինաստանի կառավարության եւ ժողովրդի, ինչպես նաեւ անձամբ իր անունից խորը վիշտ է հայտնել նախկին վարչապետ Սինձո Աբեի մահվան կապակցությամբ, ինչպես նաեւ ցավակցություն հայտնել նրա հարազատներին։ Սի Ծինփինը նշել է, որ Սինձո Աբեն իր ներդրումն է ունեցել չին-ճապոնական հարաբերությունների բարելավման գործում։ «Մենք նրա հետ կարեւոր կոնսենսուսի ձեռք բերեցինք դարաշրջանի պահանջներին համապատասխանող չին-ճապոնական կապեր կառուցելու վերաբերյալ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սինձո Աբեի անսպասելի մահվան կապակցությամբ»,- ասված է հեռագրում։ Չինաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աշխատել Ֆումիո Կիսիդայի հետ՝ խթանելու երկկողմ բարիդրացիության եւ բարեկամության հարաբերությունների հետագա զարգացումը չին-ճապոնական չորս քաղաքական փաստաթղթերում ուրվագծված սկզբունքների հիման վրա։ Նույն օրը Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եւ նրա կինը՝ պրոֆեսոր Պեն Լիյուանը, վշտի եւ ցավակցության հեռագիր են հղել Ճապոնիայի նախկին վարչապետի այրուն՝ Ակիե Աբեին։

 
 

Comments


bottom of page