top of page

Սի Ծինփինը կայցելի Ղազախստան և Ուզբեկստան

  • Anews
  • Sep 12, 2022
  • 1 min read

Սեպտեմբերի 14-16-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Ղազախստան եւ Ուզբեկստան, տեղեկացրել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Դա նրա առաջին պաշտոնական արտասահմանյան այցը կլինի այն ժամանակվանից ի վեր, երբ Չինաստանը գրեթե փակել էր իր սահմանները COVID-19-ի պատճառով։

Սի Ծինփինը կմասնակցի Սամարղանդում կայանալիք ՇՀԿ-ի գագաթաժողովին եւ կհանդիպի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի եւ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոյեւի հետ։

 
 
 

Comments


bottom of page