top of page

Սիրիայում Հայաստանի դեսպանը դրամական օժանդակություն է փոխանցել Լաթաքիայի և Քեսաբի դպրոցներին

  • Anews
  • Mar 13, 2023
  • 1 min read



Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը մարտի 9-ին այցելել է փետրվարի 6-ին Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշաժից տուժած Լաթաքիա քաղաք և հայաբնակ Քեսաբ բնակավայր։ Դեսպան Գևորգյանը հանդիպումներ է ունեցել սիրիահայ համայնքի տեղի կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկրաշարժից հետո սիրիահայ համայնքի առջև ծառացած խնդիրները: Հայաստանի դեսպանը Քեսաբի Հայ Կաթողիկե Բարեհուսո, Ավետարանական Նահատակաց Միացյալ, Ազգային Ուսումնասիրած դպրոցների և Լաթաքիայի Ազգային նահատակաց դպրոցի տնօրինություններին է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սիրիահայ դպրոցների ուսուցիչներին և վարչատեխնիկական անձակազմերին հատկացված դրամական օժանդակությունը:

 
 
 

Comments


bottom of page