top of page

Սիրիայում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա․ ՄԱԿ

  • Anews
  • Sep 15, 2022
  • 1 min read

Սիրիայում 11-ամյա անթեղված պատերազմը կրկին բռնկվելու եւ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերադառնալու վտանգ կա, նախազգուշացրել է Միավորված ազգերի կազմակերպությունը, փոխանցում է Reuters-ը։ «Սիրիան չի կարող իրեն թույլ տալ վերադառնալ լայնածավալ ռազմական գործողությունների, բայց, հավանաբար, դեպի դա էլ գնում է»,- ասել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հանձնաժողովի նախագահ Պաուլո Սերջիո Պինեյրոն: «Ինչ-որ պահի տպավորություն ստեղծվեց, որ Սիրիայում պատերազմն ամբողջությամբ ավարտվել է»,- Ժնեւում լրագրողներին ասել է Պինեյրոն՝ հավելելով, որ զեկույցում արձանագրված միջադեպերը վկայում են, որ դա այդպես չէ: 50 էջանոց զեկույցում ասվում է, որ այս տարվա առաջին վեց ամիսներին ողջ երկրում հաճախացել են «մարդու հիմնարար իրավունքների եւ մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները»։ Նշվում է, որ հյուսիս-արեւելքում եւ հյուսիս-արեւմուտքում ռազմական գործողությունների եւ օդային ռմբակոծությունների հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել, սննդի եւ ջրի հասանելիությունը սահմանափակվել է։ ՄԱԿ-ը հայտնել է, որ այս ընթացքում չի կարողացել մարդասիրական օգնություն հասցնել Սիրիա։

 
 
 

Comments


bottom of page