Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 4-ի

Սիրիայի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհված հայերի թիվը հասել է 4-ի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։ «Ամենայն հավանականությամբ, զոհերը վիրահատության ենթարկվող հայրը եւ դուստր են, որոնց ընտանիքի մոր եւ որդու զոհվելու մասին հայտնի էր դարձել առավոտյան»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Կահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին, ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։ Տեղեկացվել է նաեւ Սիրիայի մի քանի շրջաններում տեղի ունեցած ավերածությունների մասին, երկրաշարժը զգացվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի թիվը ՍԻրայում հասել է 237-ի, իսկ Թուրքիայում՝ 284-ի: Հալեպում զոհվել են հալեպահայեր մայր և որդի Միրնա եւ Ալպեր Թենքեճյանները։ Նրանք «Ազիզիյե» հայաշատ շրջանի բնակավայրից էին։
Comments