Սիրիական բանակը պետք է վերահսկողություն ստանա երկրի բոլոր սահմանների նկատմամբ. Ռաիսի
- Jul 22, 2022
- 1 min read

Սիրիական բանակը պետք է վերահսկողություն ստանա երկրի բոլոր սահմանների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեքդադի հետ հանդիպմանը, փոխանցում է Mehr-ը։ Իրանի նախագահն ընդգծել է որոշ երկրների խնդիրների լուծման անհրաժեշտությունը եւ հավելել, որ սիրիական բանակը պետք է գերակայի այս երկրի բոլոր սահմաններին, եւ այդ առումով պետք է հարգվի Սիրիայի ազգային ինքնիշխանությունը։ «Այդ խնդիրների անտեսումը տարածաշրջանում տարբեր վտանգների առաջացման կհանգեցնի»,- ընդգծել է նա:







Comments