top of page

Սիս գյուղի տներից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել

  • Anews
  • Jul 23, 2022
  • 1 min read


Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն hուլիսի 22-ին ժամը 10:31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիս գյուղի Մխիթար Սպարապետի փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:11-ին: Այրվել են հյուրասենյակի և ննջասենյակի փայտե հատակները՝ 46 քմ, կահույքը՝ մասամբ:

 
 
 

Comments


bottom of page