top of page
Search

Սիմոնյանի լիազորությունները դադարեցվել են

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի լիազորություններն այսօրվանից համարվում են դադարած։ «Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի Վիգենի կողմից 2022 թվականի օգոստոսի 2-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է 1. 2022 թվականի օգոստոսի 3-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Վիգենի Սիմոնյանի լիազորությունները համարել դադարած», - նշված է ԲԴԽ որոշման մեջ, որը ստորագրված է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի կողմից։ Նշենք, որ Տիգրան Սիմոնյանը 2018 թվականի մայիսի 17-ին է նշանակվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, սակայն երեք ամիս անց հրաժարական է ներկայացրել, և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են: Այնուհետև 2020 թվականին նա նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում, օգնել է Ռոմանոս Պետրոսյանին: Այս տարվա հունիսին ազատվել է պաշտոնից: Իսկ հոկտեմբերին նորից վերադարձել դատական համակարգ: Հիշեցնենք, որ Տիգրան Սիմոնյանն այն դատավորն է, որ կլանքի որոշում էր կայացրել «Սիսական» ջոկատի հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի նկատմամբ:

0 comments

Comentarios


bottom of page