top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սթոլտենբերգն ընդունել է, որ ՆԱՏՕ-ն մասնակցում է Ուկրաինայում հակամարտությանը. Պեսկով





ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Ռուսաստանի հաղթանակը համեմատել է դաշինքի պարտության հետ, ինչը կարելի է համարել որպես այն բանի ընդունում, որ ՆԱՏՕ-ն պայքարում է Ուկրաինայի կողմում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կարելի է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք Սթոլտենբերգի նման հայտարարությունը համարել այն բանի խոստովանություն, որ ՆԱՏՕ-ն կռվում է Ուկրաինայի կողմում։

Մինչ այդ Սթոլտենբերգը հայտարարել էր, որ Ուկրաինայի պարտությունը կլիներ «մեր բոլորի պարտությունն ու սպառնալիք բոլորիս համար»։

0 comments

Comentários


bottom of page