top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սերգեյ Լավրովը մարտի 20-ին կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ


Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին կհանդիպի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Առաջիկա հանդիպումը Մոսկվայի և Երևանի միջև ավանդական սերտ շփումների շարունակությունն է բոլոր մակարդակներում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ ԶԼՄ-ների համար հաղորդագրության մեջ:


«Նախարարները նախատեսում են համալիր քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթների իրագործման շրջանակներում, որն ամրագրել է երկկողմ փոխգործակցության արտոնյալ դաշնակցային բնույթը և ռազմավարական ուղղվածությունը։


Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները մանրամասն կանդրադառնան տարածաշրջանային օրակարգին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման պրիզմայով։


Դիտարկվելու են ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ, համագործակցության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև միջազգային ունիվերսալ տարբեր հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում գործողությունների համակարգումը։


Կկայանա երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից առաջին անգամ նապատրաստված «Ռուսաստանի Դաշնություն և Հայաստանի Հանրապետություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի եռահատոր ժողովածուի շնորհանդեսը։


Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Հիմնվելով բարեկամության պատմական արմատներ ունեցող ամուր ավանդույթների, մեր ժողովուրդների անփոփոխ համակրանքի և մտերմության վրա՝ Մոսկվան և Երևանը կառուցել են բազմակողմ վստահելի հարաբերություններ։


Մենք շարունակում ենք կատարելագործել պայմանագրա-իրավական դաշտը, որը ներառում է ավելի քան 200 փաստաթուղթ: Համակարգային աշխատում ենք տանում դրանց գույքագրման վրա», - ասվում է հաղորդագրության մեջ:

0 comments

Comentários


bottom of page