Սերբիան ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Կիեւում. աշխատակիցներին ուղարկել են Բելգրադ
- Anews
- Oct 17, 2022
- 1 min read

Կիրակի օրը, հոկտեմբերի 16-ին, լրատվամիջոցները հայտնել են, որ Սերբիան ժամանակավորապես փակում է Ուկրաինայում իր դեսպանատունը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է «Դատաիրավաբանական թերթը»։ Համապատասխան հաղորդագրությունը տեղադրված է Ուկրաինայում Սերբիայի դեսպանատան կայքում, սակայն դրա հրապարակման ամսաթիվը նշված չէ։ «Սերբիայի բոլոր քաղաքացիների համար, որոնք դեռեւս գտնվում են Ուկրաինայում, հաջորդ ժամանակաշրջանում եւս օգնությունը հասանելի կլինի շուրջօրյա։ Ցանկացած օգնության եւ աջակցության համար նրանք կարող են դիմել նաեւ Ուկրաինային սահմանակից երկրներում Սերբիայի Հանրապետության դեսպանություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ մարտի 3-ին լրատվամիջոցները հայտնել են, որ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո դեսպանատան աշխատակիցները Կիեւից տարհանվել են Բելգրադ։ Ընդ որում՝ ոչ մի տվյալ չի եղել, որ Սերբիայի դեսպանատունը վերադարձել է Ուկրաինայի մայրաքաղաք։
Comments