Սերբիայի ԱԳ նախարարը Կոսովոյի եւ Մետոխիայի վերաբերյալ «կարմիր գծեր» է հնչեցրել
Սերբիայի իշխանությունները հանդես են գալիս ՄԱԿ-ում Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության անդամակցության, Կոսովոյի անկախության ճանաչման, ինչպես նաեւ Բելգրադի եւ Պրիշտինայի ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վերանայման դեմ, հայտարարել Է Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը: ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի խորհրդական Դերեք Շոլլեն չորեքշաբթի այցելել է Հյուսիսային Մակեդոնիա, այնուհետեւ մեկնել Պրիշտինա, որտեղ զրուցել է ինքնահռչակ Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիի եւ վարչապետ Ալբին Կուրտիի հետ, որը հայտարարել է, որ Բելգրադի հետ բանակցությունները պետք է հիմնված լինեն «փոխադարձ ճանաչման» վրա: Հինգշաբթի երեկոյան Սերբիայի մայրաքաղաքում Պետդեպարտամենտի խորհրդականին ընդունել է պետության ղեկավար Ալեքսանդր Վուչիչը, այնուհետեւ առաջին փոխվարչապետն ու ԱԳ նախարարը: Բելգրադում Շոլլեն նշել է, որ ԱՄՆ-ն Սերբիայի եւ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության իշխանությունների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում կողմնորոշվում է «ֆրանս-գերմանական» առաջարկով: «Նոր բանակցություններ չեն լինի արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների, ավելի ճիշտ՝ սերբական համայնքների համայնքի ձեւավորման շուրջ։ Ո՛չ Կոսովոյի ճանաչմանը։ ՄԱԿ-ին Կոսովոյի անդամակցության համաձայնություն չկա։ Պետք է երաշխավորվի սերբերի անվտանգությունը Կոսովոյում եւ Մետոխիայում»,-հանդիպման արդյունքներով TV Prva-ի եթերում հայտարարել է Դաչիչը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չորեքշաբթի մատնանշել է արտաքին ճնշումը Բելգրադի վրա՝ նպատակ ունենալով Կոսովոյի ինքնահռչակ հանրապետությանը ապահովել ՄԱԿ-ի անդամակցությունը՝ ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդականի՝ Սերբիա կատարելիք այցի համատեքստում: Ավելի վաղ նա ենթադրել է, որ Արեւմուտքը Սերբիայի իշխանություններից կպահանջի համաձայնագիր ստորագրել Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության հետ, երբ Բելգրադը պաշտպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
Comments